կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-28 22:35
Աշխարհ

Թուրքիայում դատախազը 40 ցմահ ազատազրկում է պահանջել Ուզբեկստանի քաղաքացու համար

Թուրքիայում դատախազը 40 ցմահ ազատազրկում է պահանջել Ուզբեկստանի քաղաքացու համար

Թուրքիայում դատախազը  ցմահ 40 ազատազրկում է պահանջել Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլքադիր Մաշարիպովի համար, որը 2017 թվականի դեկտեմբերի 31-ին Ստամբուլի գիշերային ակումբում ահաբեկչության գործով գլխավոր մեղադրյալն է, հաղորդում է Anadolu-ն:

Մաշարիպովը, որը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման եւ 39 կանխամտածված սպանությունների մեջ, խոստովանել է, որ հարձակում է գործել 2017 թվականին, ապա ավելի ուշ հրաժարվել ցուցմունքից: Դատախազը պահանջել է 1500 տարվա ազատազրկում սպանության փորձերի 79 դեպքերի եւ հրազենային զենքի մասին օրենքի խախտումների համար:

Մեկ այլ կասկածյալ՝ Իլյաս Մամաշարիպովը, մեղադրվել է հանցագործության օժանդակման մեջ, դատախազը նրա համար պահանջել է 632 տարվա ազատազրկում:

Նա նաեւ 7,5-15 տարվա ազատազրկում է պահանջել նրանց կանանց, ինչպես նաեւ 46 այլ մեղադրյալների համար:

Դատարանում Մաշարիպովը պնդել է, որ հարձակման վայրում չի գտվել եւ այդ ժամանակ թուրքերեն խոսել չի սովորել: «Ես սովորել եմ բանտում»,- ասել է նա: