|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու տնտեսագետ Սուրեն Պարսյանը հոդված է գրել, որում անդրադառնում է գազի սակագները ՀՀ երեք նախագահների օրոք։
Հոդվածը՝ ստորև։
Վերջին 20 տարիների ընթացքում գազի գինը հայ սպառողների համար բարձրացել է մոտ 3 անգամ, ինչն իր բացասական ազդեցությունն է թողել տնտեսության և բնակչության կենսամակարդակի վրա։
Ռուսական գազի գինը մշտապես կախված է եղել քաղաքական և տնտեսական գործոններից։ Անշուշտ, Հայաստանի դեպքում մեծ են եղել քաղաքական պայմանավորվածությունները, սակայն դրանք ուղեկցվել են Հայաստանի պետական գույքի ռուսական կողմին փոխանցման գործընթացներով, մասնավորապես՝ Հրազդանի 5-րդ էներգոբլոկի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի 20 տոկոս պետական մասնաբաժնի և «Հայաստան-Իրան» գազատարի օտարումները, ինչպես նաև «Հայաստան-Վրաստան» 400 կՎոլտ լարմամբ էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելուց հետո դրանց միանալու երաշխավորված նախապատվության իրավունքը և այլն։ Ռուսական կողմն իր հերթին մեծածավալ ներդրումներ է կատարել այս օբյեկտներում՝ ստեղծելով հազարավոր աշխատատեղեր։


