Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդամենը 2 ժամից հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում, որ ժամը 16։00-ին անցկացնենք պատմական հանրահավաքը՝ ըստ Yerkir.am-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ ուղիղ եթեր մտնելու նպատակներից մեկն էլ այն էր, որ ուշադրություն հրավիրի իշխանությունների տարածած սուտ լուրերի վրա՝ իբրև թե լինելու են անկարգություններ։
«Այս ընթացքում իշխանությունը, հասկանալով, որ մեր ժողովուրդը ոտքի է կանգնել, փորձում է դիմել ինֆորմացիոն տեռորի՝ լուրեր է տարածում, իբր կան զինված խմբեր, իբր տեղի են ունենալու անկարգություններ, և նման միջոցներով փորձում է մարդկանց զերծ պահել հանրահավաքին մասնակցելուց։
Նիկոլի այս պահվածքը շատ բնական է, հերթական սուտ, որին առաջարկում եմ բանի տեղ չդնել, մենք այդ հանրահավաքին մասնակցելու ենք մեր ընտանիքներով, մեր երեխաներով, որովհետև հանազգային պայքար է։ Մեր գործողությունները լինելու են վճռական, մասշտաբային, բայց բացառապես խաղաղ միջոցներով, հետևաբար սադրիչներ, զինված խմբեր, անկարգություններ փնտրեք Նիկոլի շրջապատում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա ևս մեկ անգամ կոչ արեց ուժային կառույցներին՝ չտրվել Նիկոլի ճնշումներին, ապօրինի հրահանգներին և Նիկոլի շրջապատի սադրիչ խմբերի հանդեպ ուշադիր լինել։
Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից դեպի Երևան շարժվող՝ «Դիմադրություն» շարժման քայլերթերն արդեն մտել են Երևան։ Նրանց դիմավորել են մայրաքաղաքի մուտքի մոտ ու ուղեկցել Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ ժամը 16։00-ին տեղի կունենա համաժողովրդական հանրահավաքը՝ ապազագին իշխանություններին հեռացնելու ու Արցախը հայկական պահելու պահանջով։
Մանրամասն՝ տեսանյութում․