Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Պարո′ն Թրամփ, ճանաչի′ր Ցեղասպանությունը». հայ երիտասրադներն այս կոչն են ուղղել ԱՄՆ նախագահին ու մոմավառություն անցկացրել Սպիտակ տան առջև: Ակցիայի մասնակիցներից են եղել նաեւ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի անդամներ, սկաուտներ:
Բացի Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտող ու ԱՄՆ-ից ճանաչում պահանջող ելույթներից, ակցիայի մասնակիցները նաեւ շնորհակալություն են հայտնել ամերիկյան այն նահանգներին, որոնք ներդրում են ունեցել Ցեղասպանությունից տուժած հայ ժողովրդին օգնելու հարցում:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահն ապրիլի 24-ին ավանդաբար հատուկ հայտարարություն է անում, որը նվիրված է մեկ դար առաջ տեղի ունեցած` հայերի կոտորածին: Նախագահ Բարաք Օբամայի կառավարման տարիներից ի վեր՝ այդ հայտարարություններում կիրառվում է «Մեծ Եղեռն» արտահայտությունը, բայց ոչ «ցեղասպանություն» եզրույթը: Ի դեպ, Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981 թվականի իր հայտարարության մեջ կիրառել էր Հայոց ցեղասպանություն եզրույթը: