Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ էր գումարել` հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ` քննարկելու ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության օրակարգը:
Նիստին մասնակցում էր ԵՄ խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խումբը, որը փաստահավաք առաքելությամբ է Հայաստանում՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա օրակարգի շուրջ խնդիրները ԵՄ խորհրդին ներկայացնելու համար:
ԵՄ խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Պետերի Վուորիմակին իր խոսքում նշել է, որ Հայաստանը ԵՄ-ի համար կարեւոր գործընկեր է, եւ հույս է հայտնել, որ ՀՀ-ԵՄ փոխադարձ համագործակցությունը առավել կզարգանա ու կխորանա:
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, որ ԵՄ-ն եղել և մնում է Հայաստանի կարեւոր գործընկերներից, և որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու համագործակցությունը ԵՄ- ի հետ՝ հաշվի առնելով նաեւ ԵՏՄ-ում ստանձնած պարտավորությունները:
Նա տեղեկացրել է, որ նախատեսվում են աշխատանքային քննարկումներ ԵՄ-ի հետ առաջիկա համագործակցության առեւտրատնտեսական բաղադրիչի շուրջ, որին կհաջորդեն նաեւ քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ԵՄ համագործակցության նոր ձեւաչափերի վերաբերյալ:
ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները կարևորել են այն հանգամանքը, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը: Հանձնաժողովի որոշմամբ՝ Արեւելյան գործընկերության` Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ՝ ապրիլի 17-ին, կանցկացվեն խորհրդարանական լսումներ:
Քննարկվել է նաեւ հանձնաժողովի նախագահի տեղակալի հրաժարականի եւ նոր տեղակալի ընտրության հարցը: Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Վահե Էնֆիաջյանին այսուհետ կփոխարինի Վահան Բաբայանը: