|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ինչպես հայտնի է` ՀՅԴ Բյուրոյի կազմում ընտրվելուց հետո ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը թողել է նախարարի պաշտոնը: Այժմ նախարարի պարտականություններն իրականացնում է փոխնախարար Վասիլի Աթաջանյանը:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ մեր աղբյուրները, ԼՂՀ իշխանություններն այս օրերին նախարարի նոր թեկնածուի մի քանի հավանական անուններ են քննարկել, որոնց մեջ է եղել նույն Աթաջանյանը, ԼՂՀ նախկին պաշտոնյաներից մեկը, ինչպես նաեւ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Մեր տեղեկություններով` այս պահին ամենահավանական թեկնածուն հենց Դավիթ Բաբայանն է համարվում: