Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Տեսնել ցանկացողի համար շատ փաստ կա» վերնագրված հոդվածում «Ակօս» պարբերականն այսօր խոսքն ուղղել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով, դիմելով Հայկական սփյուռքին, ասել էր. «Մեր արխիվներն այստեղ են: Դու որքա՞ն արխիվ ունես»:
Մեջբերելով Հրանտ Դինքի խոսքը՝ «Ակօս»-ը գրել է. «Իհարկե, հայերը փաստ ներկայացնելու ինչ-որ կախվածություն չունեն: Քանի որ, ինչպես Հրանտ Դինքն էր ասում` «յուրաքանչյուր հայ մի փաստ է», սակայն նրանց համար, ովքեր անպայման փաստ են ուզում, պետք է այս օրերին միաժամանակ տեղի ունեցած զարգացումների մասին հիշեցնել: Դրանցից առաջինը Հայոց ցեղասպանության մասին Վատիկանում գտնվող արխիվների հրապարակումն է: Մյուսը՝ Ռայմոնդ Գևորգյանի «Հայոց ցեղասպանությունը» գրքի թուրքերեն թարգմանությունը: Գրքում պատմվում է վայրերի, գյուղերի մասին, որտեղ տեղի է ունեցել Ցեղասպանությունը՝ վկաներով: Հետևաբար՝ տեսնել ցանկացողի համար շատ փաստ կա: Բավարար է տեսնել կարողանալ»:
Հայոց ցեղասպանության մասին Վատիկանի արխիվների մասին կհրապարակենք մի փոքր ուշ: