կարևոր
3253 դիտում, 1 ամիս առաջ - 2024-05-29 20:50
Հասարակություն

Հեյդարի որդի Իլհամ, յուրաքանչյուր ասածիդ պատասխանը ստանալու ես մեզնից․ Սրբազան

«Յուրաքանչյուր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժեք, Հեյդարի որդի Իլհա՛մ», -հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ Սուրբ Աննա Եկեղեցու բակում օրն ամփոփելիս։

«Հայաստանում կա ձևավորված շարժում, կան մարդիկ, որոնք ինքնություն ունեն, հայրենիք ունեն, և այդ մարդիկ էլ ձեզ ասելու են այն, ինչը որ հասնում է՝ ասելու։

Հեյդարի որդի Իլհա՛մ, գիտեմ, որ քո ներկայացուցիչ դեսպանները Հայաստանում են, բայց նրանք Հայաստանի և հայ ժողովրդի հետ կապ չունեն։ Նրանք քո դրածոներն են, քո ստրուկներն են, քո գերիներն են, քո ներկայացուցիչներն են։

Պատասխանը մեզնի՛ց ես ստանալու»։

Բագրատ Սրբազանը խոսքերը Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվածներն ուղեկցեցին ծափերով ու «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով։