Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ըստ «Ժողովուրդ» թերթի՝ Հայաստանի գյուղատնտեսութան ոլորտի այս տարվա պաշտոնական վիճակագրությունը գերազանցում է բոլոր սպասելիքները:
«Այն փաստը, որ պաշտոնական վիճակագրությունը կեղծվում և ուռճացվում է, բոլորին է հայտնի: Բայց ամեն ինչ չափ ու սահման պետք է ունենա: ՀՀ գյուղատնտեսության նախարարութան հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի այս տարվա կարտոֆիլի բերքը կազմել է 691 հազար տոննա՝ անցած տարվա 660 հազար 500 տոննայի դիմաց:
Այսինքն՝ պաշտոնապես վիճակագիրները պնդում են, որ անցած տարվանից շատ բերք ենք ստացել: Այսինքն, երբ գյուղացիները գոռում- գոչում են, որ անցած տարվա կարտոֆիլի բերքից մոտ կիսով չափ պակաս բերք են ստացել, լավ չգիտեն կամ էլ լավ չեն հաշվել: Բայց, որպեսզի ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը գյուղացիներին չնեղացնի ու վիճակագիրների աճպարարությունն էլ թաքցնի, մատնանշում է կարտոֆիլի արտահանման թիվը՝ դեկտեմբերի 9-ի դրությամբ 21 հազար 100 տոննա:
Ուշագրավն այն է, որ 21,100-ից 19 հազար 256 տոննան արտահանվել է այս տարվա սկզբին և գարնանը: Այսինքն՝ նախորդ տարվա բերքն է արտահանվել: Իսկ այս տարվա կարտոֆիլից արտահանվել է ընդամենը մոտ 2 հազար տոննա՝անցած տարվա համեմատ երեք անգամ քիչ: Այս դեպքում անհասկանալի է, թե ինչու են կարտոֆիլի բարձր գինը պատճառաբանում այս տարի ստացված բերքի սակավությամբ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։