|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այս ընթացքում ճշմարտությունը ջրի երես դուրս կգա: Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման կասեցման հետ կապված Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ասաց Արամ MP3-ն: Նա հույս հայտնեց, որ մինչեւ աուդիտ անցկացնելը կգտնեն համապատասխան ելքեր, որոնց միջոցով էլ կկարողանան հարցը մինչեւ վերջ լուծել:
Արամը նշեց, որ բացի ամսի 23-ից մյուս բոլոր օրերին եղել է Բաղրամյան պողոտայում, գիշերել այնտեղ: «Նման հավաքները չնայած քիչ են լինում, բայց ես հպարտանում եմ մեր երիտասարդներով` կազմակերպված, խելացի կարդացած, ու ամենակարեւորը գիտեն` ինչի համար են պայքարում: Հայաստանում ճիշտ է` քիչ ենք մնացել, բայց նայելով մնացողներին` թեւեր են աճում»,- ասաց Արամը` հավելելով, որ ինքը գալիս էր Բաղրամյան, որ չլինի այն, ինչ եղավ ամսի 23-ին:
Ի դեպ, նա իր փոքրիկ որդու հետ էր, ով մեծ դրոշ էր ուզում: Արամ MP3-ն ասաց, որ այս գիշեր, ցավոք, չի կարող մնալ Բաղրամյանում, որովհետեւ գիշերը պետք է արտերկիր մեկնի: