կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-16 15:57
Քաղաքական

Անհրաժեշտ էր, դրա համար էի անդամակցում ԲՀԿ-ին. Սամվել Բալասանյան

Անհրաժեշտ էր, դրա համար էի անդամակցում ԲՀԿ-ին. Սամվել Բալասանյան

Գյումրիի քաղաքապետ, նախկին ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այժմ չի ցանկանում անդամակցել որևէ քաղաքական կառույցի, քանի որ քաղաքապետարանը ապաքաղաքական կառույց է:

 

Yerkir.am-ի այն հարցին, թե հնարավո՞ր է անդամակցի ՀՀԿ-ին, Սամվել Բալասանյանը պատասխանեց. «Բայց ինչի՞ համար անդամակցեմ: Ինձ համար, որպես քաղաքապետ, ավելի լավ է, որ ապաքաղաքականացված լինի իմ կառույցը, ես բոլորի հետ համագործակցեմ»:

 

Մեր այն հարցին, թե, ի վերջո, չի՞ բացառում ՀՀԿ-ի կամ որևէ այլ քաղաքական ուժի հետ համագործակցությունը, նախկին ԲՀԿ-ականը պատասխանեց. «Դուք հարց տվեցիք, ես էլ պատասխանեցի: Այս պահին չեմ գտնում, որ ես պետք է համագործակցեմ որևէ մեկի հետ, որովհետև իմ և՛ կառույցն է ապաքաղաքականացված, և՛ ես, ապաքաղաքականացված լինելով, ավելի լավ կաշխատեմ բոլոր քաղաքական ուժերի հետ՝ ի շահ քաղաքի, ի շահ քաղաքացիների, ի շահ քաղաքի զարգացման և բարգավաճման»:

 

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էր անդամակցում ԲՀԿ-ին, Բալասանյանը պատասխանեց. «Դե, ԲՀԿ-ին անդամակցում էի, որովհետև անհրաժեշտ էր անդամակցել, որովհետև այդ ժամանակ ես ԱԺ պատգամավոր էի, եղա փոխնախագահ, եղա հանձնաժողովի նախագահ, քաղաքական մարմնում էի»:

 

Բալասանյանն այս նախադասությունն արտաբերելուց անմիջապես հետո անջատեց հեռախոսը և անպատասխան թողեց մեր մյուս հարցերը: