|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մարդու ագահությունից է, որ մի կուսակցությունից դուրս են գալիս ու մյուսին անդամակցում, ագահ են մարդիկ: Լրագրողների հետ զրույցում ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը նման կերպ որակեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի` ՀՀԿ-ից դուրս գալն ու ընդդիմադիր դառնալը:
Ըստ նրա` մարդիկ կուսակցությունները փոխում են, քանի որ նախկին կուսակցությունում այնքան են կերել, որ այլևս ուտելու բան չի մնացել:
Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ նշեց, որ չի հավատում Սեյրան Օհանյանի մղումներին, քանի որ չի հասկանում` ինչպե՞ս կարող է մարդը լինել իշխանական թևից, ուտել մի կերակրատաշտից, իսկ հետո հանկարծ ընդդիմադիր դառնալ: «Բա որ իշխանության մաս էիր կազմում, ինչո՞ւ այդ ժամանակ չբարձրաձայնեցիր խնդիրների մասին, ի՞նչ էիր անում այնտեղ, եթե հիմա ընդդիմություն ես: Այ մարդ, պաշտոնդ թողել ես, գնա ու քո կյանքը վայելի, ի՞նչ պարտադիր է նորից քաղաքականություն վերադառնալ»,- ասաց նա:
Ըստ գրականագետի` մարդիկ, ովքեր, հանուն պաշտոնի, կուսակցություն են փոխում, նրանցից ոչինչ պետք չէ սպասել: