|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իշխանության քննադատների նկատմամբ սպառնալիքները, ֆիզիկական բռնություններն ու ձերբակալությունները դարձել են Ադրբեջանի ղեկավարության այցեքարտը։ Մի երկրի, որը պատրաստվում է հյուրընկալել առաջին Եվրոպական խաղերը: Այդ մասին ասված է խաղերի բացման արարողությունից 100 օր առաջ հրապարակված` Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում. գրում է contact.az-ը:
«Իրավապաշտպաններին և ակտիվիստներին կալանավորում են, քննադատներին կեղծ մեղադրանքներով ձերբակալում, ծեծի ենթարկում»,- ասվում է զեկույցում:
«Ադրբեջանի իշխանություններն ամենաշատ բռնաճնշումներ կիրառողներից են Եվրոպայում»,- ասել է Amnesty International-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Ջոն Դալուսենը:
Զեկույցում նշվում է իրավապաշտպան Լեյլա Յունուսի, ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայլովայի ձերբակալության և մի շարք ակտիվիստների ծեծի ենթարկելու մասին:
«Ադրբեջանի նավթադոլարների վրա իրենց հայացքը կենտրոնացնելով՝ միջազգային հանրությունը զարմանալիորեն լռում է երկրի ռեպրեսիվ քաղաքականության և մարդու իրավունքների խախտումների մասին»,- ասել է Ջոն Դալուսենը:
Amnesty International-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին` անմիջապես և անվերապահորեն բաց թողնել բոլոր քաղբանտարկյալներին: