|
Փոխարժեքներ
26 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Փարիզը կներդնի բոլոր ջանքերը ԼՂ խնդրում քաղաքական լուծման հասնելու համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է «Սպուտնիկ-Արմենիան»:
Նախարարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դեպքերը մտահոգիչ են, առավել եւս, որ բախումները եղել են ոչ թե Ղարաբաղում, այլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին:
«Ռազմական լուծում չի կարող լինել: Պետք է գտնել քաղաքական լուծում, եւ ես հույս ունեմ, որ այն կհաջողվի գտնել»,-ասել է նախարարը:
Նա նաեւ հիշեցրել է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության մեջ է, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: