|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում փետրվարի 23-ին 14-ամյա պատանուն ընտանիքի անդամները հայտնաբերել են տանը կից անասնագոմում` պարանով կախված:
Yerkir.am-ի հետ զրույցում Խանջյանի գյուղապետ Սամվել Ավագյանը նշեց, որ անձամբ է ճանաչել պատանուն, իր բարեկամներից է եղել:
«Դպրոցում էր սովորում, 10-րդ դասարան էր: Հայր, մայր, քույր ու եղբայր ունի, երեխաներից մեծն ինքն էր: Նորմալ, աշխատող-ապրող ընտանիք էր: Հայրը համեստ աշխատող մարդ էր, հիմա դաշտերում էտ է անում, ամռանը` Ռուսաստան գնում, մայրն էլ տնային տնտեսուհի է: Իսկ տղան առողջ, աշխույժ երեխա էր, Արմավիր էր գնում` սպորտով զբաղվում»,- ասաց Ավագյանը:
Նա նշեց, որ այնքան զարմանալի էր իրենց համար տղայի այդ քայլը, որ, ինքնասպանության հետ կապված, անգամ վարկածներ չկան գյուղում: Ավագյանը տեղեկացրեց նաև, որ դեպքով ՀՀ ոստիկանությունն է արդեն զբաղվում: