Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՉԻ»-ն գրում է. «Երեկ աշխատանքային օրվա ավարտին Արմավիրում կայանալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ինքնառաջադրմամբ իր փաստաթղթերն է ներկայացրել միայն ՀՀԿ անդամ գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: «ՉԻ» տեղեկությունների համաձայն՝ Արմավիրում քաղաքապետի մրցապայքարին մասնակցելու մտադրություն է հայտնել նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի («Արմավիրցի Նովո») որդին՝ Արտակ Գևորգյանը: Հիշեցնենք, որ վերջինս պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում: Որպես օրինակ հիշենք՝ 2012 թվականի ամռանն Արտակ Գևորգյանը ձերբակալվել էր ավազակային հարձակում իրականացնելու մեղադրանքով՝ զենքի սպառնալիքով երկու մեքենա առևանգելու համար: 2012 թվականի հոկտեմբերին Արմավիրի մարզի րնդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել էր 1 տարվա պայմանական ազատազրկման և ազատ արձակել դատարանից:
Չնայած, Նահապետ Գևորգյանի որդին Արմավիրի մարզում միշտ աչքի է ընկել իր հակաօրինական վարքագծով, սակայն միշտ ջրից չոր է դուրս եկել: Ինչպես գրում էին լրատվամիջոցները՝ նրա մասնակցությամբ 2012 թվականի ապրիլի 6-ին առևանգվեց և դաժան ծեծի ենթարկվեց Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Մերուժան Մխոյանը: Իսկ, ահա, 3 տարի անց պատգամավորի որդին որոշել է իրեն փորձել քաղաքականության մեջ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։