կարևոր
1996 դիտում, 6 ամիս առաջ - 2023-10-17 09:41
Հասարակություն

Ստեփանակերտի լքված տներից թալանի առաջին դեպքերն են եղել․ «Հրապարակ»

Ստեփանակերտի լքված տներից թալանի առաջին դեպքերն են եղել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ստեփանակերտից հայտնում են, որ կիրակի օրը քաղաքի լքված տներից թալանի առաջին դեպքերն են եղել։ Կիրակի օրն Ադրբեջանի նախագահն այցելել է Ստեփանակերտ, ֆոտոսեսիա արել կառավարության շենքի մոտ: Նրան ուղեկցողները, որոնք, պարզվում է, սովորական գողեր են, Ալիեւի անցած երթուղուն մոտիկ տներն են մտել եւ դուրս եկել ավարով։

Նշենք, որ Ալիեւն ուզում է, որ որոշ քանակի արցախցիներ վերադառնան իրենց տները եւ, ըստ տեղական ԶԼՄ-ների, Ստեփանակերտում հսկողություն իրականացնող ոստիկանություն է կարգել, որ լքված տները չթալանվեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում