Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արարատ»-ը երկրորդ և գլխավոր ստուգողական հանդիպումն անցկացրեց ԱՄՆ-ում` մրցելով հանրահայտ «Նյու Յորք Կոսմոս» թիմի հետ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, NASL-ի չեմպիոնի հետ խաղը, որի կազմում մինչև վերջերս հանդես էին գալիս լեգենդար իսպանացի հարձակվող Ռաուլը և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Սենան, շատ դիտարժան ստացվեց:
Նշենք, որ ներկայումս ամերիկյան թիմի գույներն են պաշտպանում իսպանական «Մալյորկա»-ի և Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի նախկին կիսապաշտպան Խուան Արանգոն, Խորվաթիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Նիկո Կրանչարը և այլ հայտնի ֆուտբոլիստներ:
«Արարատ»-ի մեկնարկային կազմում էր «Ֆրեզնո Ֆուեգո»-ի հարձակվող Քրիստիան Չանեյը, ում թիմի մարզչական շտաբը ցանկություն հայտնեց փորձարկել օրեր առաջ կայացած «Ֆրեզնո Ֆուեգո» - «Արարատ» ստուգողական խաղից հետո:
Արդեն հանդիպման 11-րդ րոպեին «Արարատ»-ը, ինչպես և նախորդ խաղում, մնաց 10 ֆուտբոլիստներով: «Վտանգավոր խաղի» համար խաղադաշտից հեռացվեց Բենիկ Հովհաննիսյանը:
Այնուհետև թիմերը փոխանակվեցին վտանգավոր պահերով, իսկ 36-րդ րոպեին Լակի Մկոսանան բացեց հանդիպման հաշիվը:
Երկրորդ խաղակեսից առաջ, հաշվի առնելով խաղի ընկերական բնույթը, «Արարատ»-ը հնարավորություն ստացավ փոխարինել առաջին խաղակեսում կարմիր քարտ ստացած Հովհաննիսյանին նոր ֆուտբոլիստով: Խաղը շարունակեց Մոյզես Օրոզկոն:
Երկրորդ խաղակեսում մեր թիմը կրկին լավ տպավորություն թողեց և դարպասը գրավելու մի քանի հնարավորություններ ստեղծեց: Սակայն, 69-րդ րոպեին գնդակը երկրորդ անգամ հայտնվեց Գևորգ Պրազյանի պաշտպանած դարպասում:
Փետրվարի 23-ին «Արարատ»-ն ԱՄՆ-ում ընթացող հավաքի վերջին ստուգողական խաղում կմրցի հարավկորեական «Սոննամ» թիմի հետ:
Ստուգողական հանդիպում
«Նյու Յորք Կոսմոս» - «Արարատ»` 2:0
Լակի Մկոսանա, 36, Սեբաստյան Գենձատի, 69
«Արարատ». Գևորգ Պրազյան, Գորիկ Խաչատրյան, Նորայր Գրիգորյան, Սուլեյման Կոնե, Սերգեյ Ավագիմյան (Ռաֆֆի Կայա), Վահե Մարտիրոսյան, Բենիկ Հովհաննիսյան (Մոյսես Օրոզկո, 46), Մարին Գլավաշ, Բրայան դե լա Ֆուենտե, Ումարու Կաինա (Մհեր Սահակյան, 63), Քրիստիան Չանեյ: