|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Թբիլիսիում հավաք անցկացնող «Արարատ»-ը երկրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել, այս անգամ՝ Վրաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Սիոնի»-ի հետ:
Առաջին խաղակեսն ավարտվել է 1:1 հաշվով: Հանդիպման հաշիվը բացել է Դավիթ Գ. Գրիգորյանը, իսկ ընդմիջումից 2 րոպե առաջ մրցակիցը խփել է պատասխան գնդակը: Երկրորդ խաղակեսի վերջնամասում «Սիոնի»-ին հաջողվել է նաև հաղթանակ կորզել:
«Արարատ»-ի կազմում իրենց նորամուտը նշեցին ֆրանսիացի ֆուտբոլիստներ Զավեն Բուլուտը և Ռոբին դի Լաուրոն:
Հավաքի վերջին` երրորդ խաղը «Արարատը» կանցկացնի հուլիսի 23-ին: Թիմը կմրցի «Գագրա»-ի հետ: