Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի տեղեկություններով` այս օրերին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի հրամանով` ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկների ղեկավար կազմերում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Փոփոխությունները տեղի են ունեցել տեղակալների մակարդակով:
Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Մասնավորապես` Օսիկյանի հրամանով արդարադատության փոխգնդապետ Արայիկ Ջամալյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի տեղակալի պաշտոնից ազատվել է եւ նշանակվել «Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալ: Նախորդ պաշտոնում նրան փոխարինել է արդարադատության գնդապետ Սմբատ Բուլղադարյանը, ով նախկինում զբաղեցնում էր «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալի պաշտոնը: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի տեղակալ է նշանակվել նաև արդարադատության փոխգնդապետ Կարապետ Մկրտչյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալի պաշտոնը: Արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Հարությունյանը նույնպես ազատվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ: Արդարադատության փոխգնդապետ Սամվել Սարգսյանը ազատվել է «Վարդաշեն» ՔԿՀ պետի տեղակալի պաշտոնից ու նշանակվել «Աբովյան» ՔԿՀ պետի տեղակալ: Արդարադատության փոխգնդապետ Արմեն Հակոբյանը, որ «Հրազդան» ՔԿՀ պատասխանատու հերթապահ էր, նշանակվել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ, իսկ արդարադատության փոխգնդապետ Հովհաննես Հակոբջանյանը, որ «Նուբարաշեն» ՔԿՀ օպերատիվ բաժնի պետ էր, նշանակվել է «Վարդաշեն» ՔԿՀ պետի տեղակալ: