|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հանձնարարականներին: Դրանից մեկը վերաբերում էր չգազաֆիկացված տարածքներում առկա մի քանի խնդիրներին: Վարչապետի խոսքով` բազմիցս է հայտարարվել, որ Հայաստանում գազաֆիկացումը 96-97 տոկոս է, ինչը աննախադեպ բարձր է, քան կամայական այլ երկրում, որը չունի ներքին էներգառեսուրս:
Սակայն մարզերում բազմաթիվ հանդիպումների ժամանակ բարձրացվել են խնդիրներ, ըստ որի չգազաֆիկացման տարածքներում առկա են ջեռուցման և կենցաղային նվազագույն պայմանների ստեղծման խնդիրներ: Ուստի հանձնարարվեց մարզպետներին, համայնքների ղեկավարների հետ համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գազաֆիկացման խնդիրների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Հանձնարարվեց էներգետիկ ենթակառուցվածքբերի և տարածքային զարգացման նախարարներին քննարկել գազաֆիկացման խնդիրները Գազպրոմ-Արմենիայի ներկայացուցիչների հետ:
«Իմ նախնական սպասումները հետևյալն են, այն տարածքները, որոնք չունեն գազ, քիչ հավանական է, որ այնտեղ տրամաբանական կլինի գազաֆիկացումը, քանի որ այդտեղ ապրող բնակիչները քիչ են, սակայն այդ վայրերի ջեռուցման համար պետք է քննարկել բոլոր տարբեևրակները և ընտրել լավագույն տարբերակը»,- ասաց Կարեն Կարապետյանը: