Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռեժիսոր Արշակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այս տղան հայ է, Սիրիայից: Հայերեն չի խոսում բայց մե՜ծ ցանկություն ունի ընտանիքով վերադառնալ և ապրել Հայաստանում, մասնավորապես Արցախում: Նա դիտել է իմ ֆիլմերը Արցախի մասին և վերջնական որոշում կայացրել տեղափոխվել ապրելու և աշխատելու Արցախում: Նրա հորը սպանել են, բայց նա արդեն իսկ վրեժխնդիր է եղել սպանելով բազում թուրք և ազերի ավազակ վարձկանների Սիրիայում: Թուրքերը նրա գլխի համար մեծ գումար են խոստանում: Ես խոստացա որ կանեմ ամեն ինչ որ այս տղան իր ընտանիքով վերադառնա Հայրենիք և ապրի ազատագրված Արցախում, ծառայելով իր ժողովրդին: Ես դա պետք է անեմ հնարավորինս արագ և անսխալ, եթե կան մարդիկ ովքեր ինձ կօգնեն այս հարցում կապնվեք իմ հետ: Ցանկացած մեկ հայի վերադարձ հայրենիք իմ համար հրաշքի, երազանքի իրականացում է և ես պարտավորվել եմ տասնյակ ընտանիքներ վերադարձնել: Սա արդեն երկրորդ ընտանիքն է որ հետևում է իմ խորհուրդ-խնդրանքին և ես շատ կուզենամ որ մարդիկ ովքեր տեղյակ են թե ինչից է պետք սկսել ինձ տեղեկացնեն: Կարծում եմ ամենաճիշտը կլինի որ նա տեղավորվի արդեն իսկ Արցախում ապրող Սիրիահայերի մոտ, քանի որ ունի լեզվի պրոբլեմ մինչև որ Հայերեն կսովորի... Նա անձամբ ոչնչացրել է 45 թուրքազգի գրոհային իսլամիստների, բավականին փորձառու դիպուկահար է )))) կարծում եմ աշխատանք էլ կգտնենք ))))»:
Լուսանկարները՝ Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից.