Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս պահին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցու ամբողջ տարածքը, ուր երեկոյան վերջին հրաժեշտն են տալու փոքրիկ Սերյոժային, մարդաշատ է, և հարակից բոլոր փողոցները ոստիկանության կողմից փակ են մեքենաների երթևեկության համար. հայտնում է shirakcentre-ը:
Գյումրու քաղաքապետարանի կողմից առավոտյան նախատեսված տրանսպորտային միջոցներ են ուղարկվել Երևան՝ փոքրիկին հարազատ քաղաք բերելու համար: Թեև, նախնական հաշվարկներով, մեքենաները կվերադառնան մոտավորապես ժամը 16:00-ի սահմաններում, սակայն արդեն իսկ հազարավոր գյումրեցիներ, լրագրողներ և հյուրեր սպասում են եկեղեցու մերձակա տարածքում:
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ինչպես Ավետիսյանների ընտանիքի, այնպես էլ փոքրիկի հուղարկավորության ամբողջ կազմակերպչական աշխատանքներն իրականացվում է Գյումրու քաղաքապետարանի կողմից: Ի դեպ, վաղը՝ հունվարի 21-ին փոքրիկ Սերյոժայի հուղարկավորության օրը լրանում է ռուս զինվորի կողմից սպանդի ենթարկված նրա ընտանիքի՝ Ավետիսյանների հուղարկավորության 7-րդ օրը»,- կարդում ենք կայքում: