| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, խոսելով այս օրերի ամենագլխավոր հարցի` Գյումրիի ոճրագործության բացահայտման իրավական ընթացքի մասին, նշեց, որ, միջպետական պայմանագրի և ՀՀ օրենսդրության համաձայն, սպանության գործի ընդդատությունը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:
 «Երեկ ՀՀ գլխավոր դատախազը խոստացավ, որ հետագա ընթացքը տեղի կունենա Հայաստանում և այդ կասկածյալը պատասխանատվության կենթարկվի ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ իրավապահ համակարգի կողմից»,- ասաց Անդրեասյանը:
 
 Լրագրողների դիտարկմանը, թե ռուսական 102-րդ բազան ևս գտնվում է ՀՀ տարածքում, ինչը վկայում է, որ կասկածյալը կարող է իրեն շատ ավելի ապահով զգալ այնտեղ, ՄԻՊ-ն ասաց, որ միջպետական պայմանագրով` այժմ կասկածյալը գտնվում է ՀՀ տարածքում և արտահանձման, հանձման մասին խոսք չկա: «Խոսքը փոխանցման մասին է, և կարծում եմ` գլխավոր դատախազությունը գրավոր կպահանջի այդ փոխանցումը, որպեսզի մնացած գործընթացները լինեն այնպես, ինչպես ակնկալում է մեր հասարակությունը»,- նշեց նա:
 
 Ինչ վերաբերում է այն հարցին, որ գլխավոր դատախազության հաղորդագրությունները հակասում են իրար, Կարեն Անդրեասյանը նշեց, որ ինքը գլխավոր դատախազության որևէ գործողություն չի մեկնաբանում:
 
 «Այս պահին կարող եմ ասել, որ բոլորս ունենք մտահոգություններ, և եթե այդ մտահոգությունները ճիշտ ձևով չփարատվեն, այ դա կարող է դառնալ մարդու իրավունքների խախտում, և հենց այդ ժամանակ դուք կտեսնեք մեր հայտարարությունը և մեր պաշտոնական գնահատականը»,- հայտարարեց Կարեն Անդրեասյանը: