կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-29 10:37
Աշխարհ

Ռուսաստանը վախեցե՞լ է

Ռուսաստանը վախեցե՞լ է

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել է իրավիճակն Ուկրաինայում. հայտնում է mk.ru-ն: Զրույցի ընթացքում նա հայտնել է, որ ռուսական զորքերը վերադարձել են իրենց մշտական տեղակայման վայրերը:

 

Ռուսաստանի այդ որոշումը, Շոյգուի խոսքերով, կապված է եղել Կիևի իշխանությունների հայտարարության հետ, թե նրանք մտադիր չեն օգտագործել զինված ուժերն անզեն բնակչության դեմ:

 

Շոյգուն նշել է, որ Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ խիստ ուժային գործողությունների հեռանկարն է ստիպել ռուսական կողմին խոշոր զորավարժությունների մասին հայտարարել Ուկրաինայի հետ սահմանին։ 

 

Հիշեցնենք, որ երեկ  հայտնի դարձավ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների մասին, որոնք առնչվում են ռուսական 17 ընկերությունների և 7 անհատի: Այսօր պատժամիջոցների իր ցուցակը պետք է հրապարակի ԵՄ-ը: Իսկ եթե դա է Մոսկվայի քայլերի իրական պատճառը: