|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում գործող «Դայմոնդ» գիշերային ակումբում ծեծել են ֆինանսների նախարարության ստուգողներին։
«Կայքի աղբյուրների փոխնացմամբ՝ երեկ ուշ երեկոյան ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության 4 աշխատակիցները գնացել են Մարտունի քաղաքում գտնվող «Դայմոնդ» գիշերային ակումբ՝ ստուգելու ակումբի գործունեության օրինականությունը, սակայն ակումբի սեփականատերերի և նրանց միջև վիճաբանություն է ծագել, որն էլ ուղեկցվել է ծեծկռտուքով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ծեծվածների թվում են վարչության օպերատիվ հետախուզության երեք օպերլիազոր, ինչպես նաև՝ նրանց բաժնի պետ Ռուսլան Գրիգորյանը։ Ոստիկանություն է դիմել նաև Մհեր Դավթյանը։ Վերջինս էլ բողոքել է, թե Ռուսլան Գրիգորյանն է իրեն ծեծել՝ վարսավիրանոցում»,- գրում է կայքը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: