|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի գլխավոր դատախազությունում, որպես կասկածյալ, ցուցմունք է տվել փոխքաղաքապետ Էրգյուն Գյունգյորը:
Ըստ Haberler-ի` երկուսուկես ժամ Գյունգորի ցուցմունքում հիմնականում նշվում է Հրանտ Դինքի` Սաբիհա Գյուքչենի (Աթաթուրքի որդեգերած դուստրը, ում հայ լինելու մասին առաջինը բարձրաձայնել էր Դինքը) մասին գրած լուրը, ինչի համար նա հանդիպել էր Գյունգորի և ազգային անվտանգության ծառայության նախկին անդամ Օզել Յըլմազի հետ:
Դատախազությունը Գյունգորից պահանջել է ավելի մանրամասն պատմել այդ հանդիպման մասին, որի ընթացքում Հրանտ Դինքին սպառնացել էին:
«Սաբիհա Գյոքչենի հետ կապված լուրերը հանրության շրջանում կարող էին վրդովմունք առաջացնել, և ես միայն նախազգուշացրի, որ այն որոշ շրջանակների կողմից կարող է օգտագործվել»,- ասել է նա:
Հրանտ Դինքը այդ հանդիպումից հետո ներկայացել էր նահանգապետարան և պաշտպանություն խնդրել: