|
Փոխարժեքներ
13 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
Այսօր ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովում քննարկվում էր ՀՀ և Եվրոպական ներդումային բանկի միջև կնքված վարկային համաձայնագիրը, որը նպատակ ունի բարելավել Երևանի ջրամատակարարումը:
Նախ` երբ գյուղատնտեսության նախարարության ջրային հարցերի տնտեսության ներկայացուցիչը ներկայացավ, Նիկոլ Փաշինյանը հարցրեց. «Կներեք, Ձեր անուն-ազգանունը ի՞նչ էր»: Ներկայացուցիչը կրկին ներկայացավ. «Գագիկ Խաչատրյան»: Դա առաջացրեց հանձնաժողովի անդամների ծիծաղը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը դեմ է քվեարկելու այդ վարկային ծրագրին, որովհետև Հայաստանը միլիոնավոր վարկեր է վերցնում, բայց ներկայիս ջրային կորուստները, որոնք կազմում են 70-80 տոկոս, ծրագրից հետո նվազելու են միայն կիսով չափ, ինչը, նրա կարծիքով, նշանակում է, որ կա կոռուպցիոն գործոն:
«Վարկ ենք վերցնում, մի հատ էլ ուրախանում: Եվ այն, որ Ջրային տնտեսության ներկայացուցչի կողմից մեջբերվեց այն, որ ֆրանսիական օպերատորը ասել է` «կարծես ջուր գողանալը հայերի մոտ ազգային սովորույթ է դարձել», ես չեմ կարծում, որ այդ օպերատորը լայն շփում ունի հայ ազգաբնակչության հետ: Նա շփվում է ջրային ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ուրեմն այդ դուք պետք է մտածեք, թե ինչու է նա այդպիսի հայտարարություն անում, և ոչ միայն անարձագանք եք թողնում, դեռ մի բան էլ այստեղ ժպտալով դրա մասին հայտարարում եք: Այո, կա նման կարծիք, որ ջրային կորուստները 70-80 տոկոս են կազմում, ուրեմն պետք է այդ հարցով կասկածյալներ ու վկաներ լինեն, գործեր հարուցվեն: Ես դեմ եմ քվեարկելու այս վարկային համաձայնագրին, նույնիսկ` առանց բովանդակությանը նայելու, որովհետև Հայաստանում կոռումպացված կառավարության պայմաններում այդ վարկերը նպաստելու են իրենց ասաբնյակները ու տները շենացնելուն»: