|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով վկա Քրիստինե Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հուլիսի վերջերին տեղեկանալով, որ Սևանի թաղամասերից մեկում գտնվող` Գրիշա Ա.-ի տանը բնակվող Ա. Ա.-ն տան տերերի կողմից ենթարկվել է բռնությունների, զանգահարել է ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մաս, տվել հաղորդում, սակայն իր տված հայտարարությունը բաժնում չի գրանցվել և դրան օրենքով սահմանված կարգով ընթացք չի տրվել:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: