Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրված քաղաքացիական ժողովում ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա նշեց, որ Հայաստանին սպասում են դժվարին օրեր` թե' սոցիալական վիճակն է ավելի վատթարանալու, թե' քաղաքական ճգնաժամն է ցայտուն դառնալու: Պատգամավորի խոսքով` քաղաքական ուժերը պետք է իմաստուն որոշում կայացնեն ու համախմբվեն:
«Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի ամիս շարունակ բոլոր միջոցները ձեռնարկեց, որ համախմբումը տեղի ունենա թե' քաղաքական ուժերի, թե' քաղաքացիական հասարակության շրջանում: Ես հավատում եմ, որ այդ գործը կհաջողվի, և հայերը ճգնաժամից պետք է դուրս գան հաղթանակած»,- ասաց Զարուհի Փոստանջյանը` հավելելով, որ իրենց օրակարգի մասին այսուհետ քաղաքացիները իմանալու են հստակ ու վաղօրոք:
«Այլևս չպետք նստենք տանը ու դիտորդի դերում լինենք, այլ պետք է դիմենք գործողությունների: Կլինեն գործադուլներ, նստացույցներ և հանրային դատավարություններ: Երեկվա քվեարկությունն իրապես դավաճանների քվեարկություն էր, և թող որևիցե մեկը չասի, որ իրենից ոչինչ կախված չէր, ովքեր կողմ են քվեարկել, նրանք մեր ազատությանն ու անկախությանն են դավաճանել, իրենք իրենց և իրենց երեխաներին են դավաճանել»,- ասաց նա` հավելելով, որ միայն քաղաքացիներից է կախված, թե մի քանի ամիս հետո ինչպիսին է լինելու Հայաստանը: