Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ Haberler-ի՝ Թուրքիայում երիտասարդության եւ սպորտի կոնֆեդերացիայի փոխնախագահ Ալփայ Գյուրելը պատասխանել է Ֆրանցիսկոս պապի՝ հայ-թուրքական սահմանի մասին հայտարարությանը:
Հերթական անգամ պնդելով, որ Հայաստանն «օկուպացրել» է «ադրբեջանական հող» Ղարաբաղը, փոխնախագահն ասել է. «Մենք իսկապես ուրախ ենք Հռոմի պապի՝ Թուրքիա կատարած այցի համար, սակայն Ֆրանցիսկոս պապը թող հասկանա, որ պետք է կոչ անի ոչ թե Անկարային, այլ Երևանին: Այնքան ժամանակ, որքան Հայաստանը շարունակում է օկուպացնել Ղարաբաղը և դրա արդյունքում վնասներ կրած Ադրբեջանի քաղաքացիներին չհատուցել, հայ-թուրքական սահմանը չի բացվելու: Երբ վերջ տա Ղարաբաղն օկուպացնել` կարող է Թուրքիայից լավ հարևանություն ակնկալել: Հակառակ դեպքում` այն խիստ վրդովմունք կառաջացնի թուրք երիտասարդության շրջանակում»:
Հիշեցնենք, որ Հռոմի պապը Թուրքիա կատարած եռօրյա այցից հետո ասել էր, որ «երանի հայ-թուրքական սահմանը բացվի»: