|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Նոյեմբերի 27-ին ՀՅԴ яՔրիստափոր Միքայելյանю կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ եւ ՍԴՀԿ կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ: Հանդիպմանը Դաշնակցության կողմից մասնակցել են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը, իսկ Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության կողմից՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը եւ վարչության փոխատենապետ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Սեպուհ Գալբաքյանը:
Հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ դրականորեն գնահատվել է երկու կուսակցությունների միջեւ եղած համագործակցությունը: Շեշտվել է հայրենիք-սփյուռք հարաբերություների առավել սերտացման անհրաժեշտությունը եւ այս հարցում երկու կուսակցությունների դերակատարության կարեւորությունը: Կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին, այս ուղղությամբ անհրաժեշտ անելիքներին: Եվս մեկ անգամ ընդգծվել է նորանկախ Հայաստանում գաղափարական հենք ունեցող կուսակցությունների դերը:
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ազգային եւ համահայկական նշանակության խնդիրների շուրջ հետագա հանդիպումների եւ համագործակցության անհրաժեշտության վերաբերյալ: