կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-20 12:06
Հասարակություն

Գողացել էր բարեկամի բջջայինն ու այն վաճառել այլ քաղաքացու

Գողացել էր բարեկամի բջջայինն ու այն վաճառել այլ քաղաքացու
Նոյեմբերի 18-ին` ժամը 17.00-ին, ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություն է ստացվել, որ 1969 թ. ծնված Կարեն Մ.-ն նոյեմբերի 7-ին` ժամը 15.00-ի սահմաններում, Տարոն 2 ՔՇՀ, 3 82 շենքի հարևանությամբ գտնվող` 1946 թ. ծնված Սերոժ Ն.-ին պատկանող տնակից գողացել է վերջինիս բջջային հեռախոսը:
Կարեն Մ.-ն բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն, որ նոյեմբերի 7-ին` ժամը 15.00-ի սահմաններում, գնացել է իր բարեկամ Սերոժ Ն.-ի տնակը և այնտեղից գողացել վերջինիս պատկանող 30.000 դրամ արժողության բջջային հեռախոսը, որն այնուհետև 20.000 դրամով վաճառել է անծանոթ քաղաքացու:
Սերոժ Ն.-ն նախկինում ոստիկանություն չի դիմել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: