կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-15 16:29
Հասարակություն

Հրդեհի ժամանակ քաղաքացին ընկել է 8-րդ հարկից եւ մահացել

Հրդեհի ժամանակ քաղաքացին ընկել է 8-րդ հարկից եւ մահացել

Փրկարար ծառայությունն օգոստոսի 15-ին, ժամը 12.44-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Զավարյան փողոցի թիվ 2 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում, որի պատուհանից քաղաքացի է վայր ընկել: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:

 

Ժ.12:50-ին դեպքի վայր է մեկնել թիվ 2 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի վայր է հասել ժ.12:56-ին (վերադարձ ՀՓՋ` ժ.13:14-ին): Պարզվել է, որ բնակարաններից մեկի հյուրասենյակում այրվել են հագուստ` 4 քմ եւ կենցաղային իրեր` 0,7 քմ:

 

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Թիվ 2 շենքի բակում հայտնաբերվել է Ա. Գ.-ի (ծնվ.1982թ.) դին: