Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Այս մասին ասվում է ադրբեջանական ավիափոխադրողի՝ չորեքշաբթի հրապարակած հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 6-ից «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Նախիջևան-Բաքու ավիափոխադրում իրականացնելու համար: «Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վճռական պատրաստակամությունը, ինչը բխում է բոլոր սահմանակից երկրների շահերից»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավիաընկերությունը նշել է, որ նոր երթուղու շնորհիվ թռիչքների ժամանակը ևվառելիքի սպառումը թռիչքների ժամանակ կկրճատվեն: AZAL-ը նաև հստակեցրել է, որ Հայաստանի և Իրանի տարածքով երթուղիները զուգահեռաբար կօգտագործվեն:
«Այսուհետ, այս թռիչքն իրականացնելիս, AZAL- ը կկարողանա օգտվել առկա բոլոր օդային միջանցքներից, այդ թվում` Հայաստանի և Իրանի տարածքներով անցնողներից», - ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Իրանը փակել էր իր օդային սահմանը Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների թռիչքների համար: