|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Նոյեմբերի 4-11-ը Մոսկվայում կանցկացվի Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գերմրցաշար:
Հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահն է Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Վճռաբեկ հանձնաժողովի նախագահն է գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:
Մրցաշարին կմասնակցեն Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Էռնեստո Ինարկիեւը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պետեր Լեկոն (Հունգարիա) եւ Դին Լիրենը (Չինաստան):
Աղբյուր՝ armchess.am