Փոխարժեքներ
11 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Այսօր` նոյեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00–ի սահմաններում Զորավար Անդրանիկ և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ 53-ամյա Մելսիկ Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի 34 PQ 695 համարանիշի և Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ 56-ամյա Ռուբիկ Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի 10 ՏL 745 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes մակնիշի 34 PQ 695 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Մ. Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը համագյուղացի 41-ամյա Գագիկ Մանանյանը և մյուս Mercedes-ի վարորդ Ռ. Գրիգորյանը օպերատիվորեն ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն: