|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ականները հաջորդ շաբաթ կրկին կհավաքվեն. երկուշաբթի երեկոյան խմբակցության նիստ տեղի կունենա: ArmLur.am-ը հայտնել էր, որ փետրվարի 6-ից մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը: ՔՊ-ականները մտադիր են լուրջ պատրաստվել նստաշրջանին, քանի որ օրակարգում կարեւոր հարցեր են ընդգրկված, այդ թվում՝ ՔՊ-ական տիկնանց հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմկահարույց խայտառակ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով, ըստ էության, ՔՊ-ականները օրենքով պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին եւ արգելում կուսության ստուգումը: ԱԺ մեկնարկելիք նիստից առաջ ՔՊ-ականները կքննարկեն օրակարգի հետ կապված հարցեր: Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում, պատգամավորներին ասվել է, որ չբացակայեն նիստից, քանի որ կարեւոր հարցեր են քննարկվելու: »։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: