|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում սպասվող հրաժարականների թեմայի շրջանակում հիմա էլ խոսում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հրաժարականի մասին: Ռեա՞լ է դա, թե՞ Դավիթ Հարությունյանի «թշնամիների» ցանկությունն է, պարզ կդառնա առաջիկայում, բայց կուլիսներում խոսվում է, որ Հարությունյանից ազատվելու Սերժ Սարգսյանի մոտ առաջացել է այն պահից, երբ նա կառավարությունում ընդարձակել է իր լիազորությունները:
Ի դեպ, վերջին օրերին խոսվում է նաեւ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի պաշտոնանկության մասին, եւ, ըստ լուրերի, նախատեսվում է այդ կառույցը միավորել ֆինանսների նախարարության հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: