Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արարատի մարզի Նարեկ համայնքի բնակիչներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում. նրանք ոռոգման ջրի խնդիր ունեն: Ցուցարարները պնդում են, որ համայնքում ջուր կա, բայց իրենց ջուր չի հասնում, դաշտերը չորացել են։
Yerkir.am-ի հետ զրույցում բնակիչներից մեկն ասաց, որ տարեվերջին իրենցից չմատակարարած ոռոգման ջրի վարձն են ուզելու: «Սուտ ա, կոռուպցիան կա, էն վախտ քիչ էր, հիմա շատացել ա, որովհետև էն հին կառավարությունից դեռ մնացել են, ջրային համակարգում բոլորը նույնն են: Այդ համակարգը պետք է ամբողջությամբ «փոզվի», նոր համակարգ լինի: Հնից բացարձակ մարդ չպետք է մնա»,- ասաց բնակիչներից Ֆեդյա Մարտիրոսյանը:
Նշենք, որ ցուցարարների հետ հանդիպեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը: Մանրամասներն` ավելի ուշ: