|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Նոյեմբերի 3-11-ը Մոսկվայում կանցկացվի Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական մրցաշար, որը կկրի «Տաշիր» անվանումը: Մրցաշարը կազմակերպում են «Տաշիր» ընկերությունը եւ Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան:
Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահն է Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:
Մրցաշարին կմասնակցեն Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Էռնեստո Ինարկիեւը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պետեր Լեկոն (Հունգարիա) եւ Դին Լիրենը (Չինաստան):
Աղբյուր` Armchess.am