Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-10-10 14:53
Տարածաշրջան

Ադրբեջանը հանձնել է Կարեն Պետրոսյանի դին

Ադրբեջանը հանձնել է Կարեն Պետրոսյանի դին
Ադրբեջանում գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի մարմինը փոխանցվել է Հայաստանին. հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը`վկայակոչելով Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովը: Փոխանցումը տեղի է ունեցել 2014-ի հոկտեմբերի 10-ին Ղազախի շրջանի Բալա Ջաֆարլի գյուղի տարածքում:


Տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նա նշեց, որ, ԿԽՄԿ-ի անկախ միջնորդությամբ, Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի իշխանություններին են հանձնել ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի մարմինը: Հանձնումը կատարվել է միջազգային սահմանագծի` Իջևանի և Ղազախի ճանապարհի միջև ընկած տարածքում:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել էր օգոստոսի 7-ին Ադրբեջանի Աղբուլաղ գյուղում: Հաջորդ օրը Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն էր տարածել, թե նախօրեին գերեվարված Կարեն Պետրոսյանը «հանկարծամահ է եղել»: