Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2011 թվականի սեպտեմբերի 22-ի երեկոյան Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվել էր 24-ամյա գյումրեցի Կարեն Գրիշայի Ասատրյանը:
Նա այդ օրը սովորականի պես դուրս էր եկել աշխատանքի՝ տաքսի վարելու: Նրա մեքենան նստել են երեք հոգի, որոնցից մեկի մոտ պայթուցիկ սարք է եղել, որը պայթել է հենց մեքենայի մեջ: Դեպքից 3 օր անց զոհվածների ինքնությունը պարզելու նպատակով` ԴՆԹ փորձաքննություն անցկացնելու համար, զոհվածներին Մախաչկալայից տեղափոխել են Ռոստով:
Դեպքից անցել է արդեն 22 օր, սակայն զոհվածի դին դեռևս չի տրվել Ռոստովում սպասող հարազատներին: Իսկ զոհված երիտասարդի ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր վիճակում և աջակցություն էր ակնկալում` դին Հայաստան տեղափոխելու համար: Դեպքից մի քանի օր անց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Էդուարդ Ջամբազյանը հայտարարել էր` «Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը եւ Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսությունը պատրաստ են ամենայն աջակցություն ցուցաբերել զոհվածի մարմինը հայրենիք տեղափոխելու համար»: Սակայն մինչ օրս երիտասարդի հարազատներին ոչ ոք օգնության ձեռք չի մեկնել:
Այսօր «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչներն այցելեցին նրանց` Գյումրիի Պուշկինի 44 հասցեում գտնվող բնակարանը և զրուցեցին Կարենի հոր և հարազատների հետ:Մանրամասները` տեսանյութում: