Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համոզված է, որ երկրում իշխանափոխության համար հիմքեր չկան, և ժողովուրդը շատ շուտով կհիասթափվի ոչ իշխանական ուժերի հանրահավաքներից, որովհետև ելույթ ունեցող ընդդիմադիրների ասելիքը 1-15 րոպեի ընթացքում սպառվում է: Այս մասին Բաղդասարյանն ասաց ԱԺ ավանդական ճեպազրույցում եւ անդրադարձավ Արամ Մանուկյանի` աղմուկ հանած ելույթին:
«Ի՞նչ է, մտածում եք` մեր ուժը չէ՞ր հերիքում, որ հարթակից երկրի առաջին դեմքերին հայհոյող, ալկոհոլ օգտագործած մարդկանց և' անձնապես հայհոյենք, և' խոսափողով հայհոյենք, բայց մենք չենք իջնի այդ մակարդակին»,- ասաց նա:
Լրագրողների այն դիտարկմանը, որ ՀՀԿ պատգամավորներն ալկոհոլ օգտագործած վիճակում արդեն եղել են խորհրդարանում` քվեարկելով ու վճռելով մարդկանց ճակատագրեր, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե ինքը դատապարտում է նման երևույթները` անկախ այն բանից, թե որ կուսակցությունից է:
Նա նաև զարմացավ այն հարցից, որ «Ֆեյսբուք»-ում տարածվել է մի տեսանյութ, որում մի երիտասարդ այրում է իր` ՀՀԿ-ականի տոմսը: Բաղդասարյանը, որպես հակափաստարկ, նշեց, որ հազարավոր երիտասարդներ անդամագրվում են ՀՀԿ-ին: «Նման շոուներին մի' հավատացեք»,- ասաց նա` հավելելով, որ դա սարքած է, ոչ թե` իրական: