|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մայիսի 3-ին, ժամը 17.00-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 7-ամյա աղջիկ: Երեխայի հայրը հայտնել էր, որ դուստրը բակում վայր է ընկել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 3-ին, ժամը 16.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պ. Սևակի փողոցում վրաերթի է ենթարկել աղջկան: Վարորդը մայիսի 5-ին ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություն: Կատարվում է քննություն: