կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-30 18:05
Քաղաքական

Գյումրու ավագանին հատուկ ուղերձ է հղել Հովիկ Աբրահամյանին. ԳԱԼԱ

Գյումրու ավագանին հատուկ ուղերձ է հղել Հովիկ Աբրահամյանին. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն հայտնում է. «Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու հերթական նիստը: Նիստի մեկնարկից րոպեներ առաջ լուրեր տարածվեցին, թե ավագանու անդամների մի մասը որոշել է բոյկոտել ու ներկա չգտնվել այսօրվա օրակարգային հարցերի քննարկմանը: Իսկ թե ինչ պատճառով՝ հայտնի չէր:

 

Ավագանու անդամների մի մասից տեղեկացանք, որ մի քանի օր շարունակ քաղաքապետարանից զանգահարել ու ավագանու անդամներին զգուշացրել են, որ սեպտեմբերի 30-ին կայանալիք ավագանու նիստին բոլորի մասնակցությունը պարտադիր է: Այնուամենայնիվ մի քանիսը դարձյալ ուշացումով ներկայացան: Նշենք, որ նախորդ նիստին քվորում չէր ապահովվել, եւ քաղաքապետարանի աշխատակիցները ստիպված եղան զանգահարել ու ավագանու անդամներին հրավիրել ավագանու նիստի: Այսօրվա նիստի օրակարգ ընդգրկված էր 30 հիմնական եւ երկու լրացուցիչ հարց:

 

Ավագանու քվեարկությամբ քաղաքի բյուջեից դրամական օգնություն կհատկացվի եզդիների միությանը, պարգեւներ կշնորհվեն Չինաստանում կայացած պատանիների օլիմպիական խաղերում բարձր արդյունքների հասած մարզիկներին ու նրանց մարզիչներին, դրամական միջոցներ կհատկացվեն ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին ու Արսեն Ջուլֆալակյանին: Եվ բացի այդ ավագանին որոշեց Գյումրու օրվա միջոցառումների համար քաղաքի բյուջեից հատկացնել 17 միլիոն դրամ, միայն թե քաղաքի օրը հոկտեմբերի 5-ին չի նշվի, հայտարարվել է նիստի ժամանակ, եղանակային պայմաններն անբարենպաստ են, եւ միջոցառումներն անորոշ ժամանակով հետաձգվում են»:

 

Մանրամասն` սկզբնաղբյուրում: