ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրու օրվա առթիվ:
ՀՀ նախագահը Գյումրին համարում է յուրօրինակ քաղաք, հարուստ՝ գեղեցիկ պատմությամբ ու սրտաբաց մարդկանցով։
«Նա առաջարկելու շատ բան ունի՝ և՛ սեր, և՛ ջերմ միջավայր, և՛ մշակույթ, և՛ համեղ ուտելիք… Ամեն ինչ: Հաճախակի՛ այցելենք Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը»,- իր ուղերձում նշել է նախագահը: