Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախի Հադրութի շրջանի Տումի համայնքումկանգնեցվել է խաչքար իմ համակուրսեցի, ապրիլյան պատերազմի հերոս, մայոր Սուրեն Մելքումյանի հիշատակին: Սուրենը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով: Խաչքարի բացմանը ներկա էին Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը, զորամիավորման ղեկավար կազմը` հրամանատար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ, ԱՀ ԱԺ պատգամավորներ, Սուրեն Մելքումյանի մարտական ընկերները, համագյուղացիներ։
Հնչեցին ոգեկոչման և հիշատակի ջերմ խոսքեր: Բոլորի աչքերին թախիծ կար, սակայն միաժամանակ նաև հպարտություն
Խաչքարը կանգնեցվել է բարերար Դավիթ Մարտիրոսյանի աջակցությամբ, ով ապրում է ՌԴ-ի Պյատիգորսկ քաղաքում: Ցավոք նա ներկա չէր այդ միջոցառմանը: Նա իր ներկայացուցիչ Մարատ Հասրաթյանի միջոցով փոխանցել է իր խորին հարգանքն ու լավագույն բարեմաղթանքները։ Մարատ Հասրաթյանը նշեց, որ այսօր Արցախ աշխարհի այս գեղատեսիլ անկյունում մենք հերթական անգամ կանգնեցնում ենք մեր հերոսական անցյալին և ներկային նվիրված հարգանքի տուրքի մի յուրօրինակ վկայություն։ Սուրենի ծնողները, հարազատները և մենք, նրա ընկերները շնորհակալություն ենք հայտնում պարոն Մարտիրոսյանին և իր տասնյոթ ընկերներին, ովքեր աջակցել են այս հուշարձանի կառուցման գործում»: