Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀԿ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը, ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը շտապեց դեպի Մաքսային միություն և Ուկրաինայի օրինակով չսակարկեց` իր երկրի համար հնարավորինս շատ զիջումներ կորզելու համար, նաեւ ինչո՞ւ էին ռուս պաշտոնյաները հեգնում, թե Հայաստանն այնքան արագ է իրականացնում ՄՄ մտնելու գործընթացը, որ անգամ Հայաստանի հետևից չեն հասցնում, ասաց, որ համաձայն չէ, թե ռուս պաշտոնյաները հեգնում են Ըստ նրա` ընդհակառակը` վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի որոշումը տեղին էր, շահեկան ու ժամանակին Հայաստանի համար` ոչ ուշ, ոչ շուտ:
Ըստ Շարմազանովի` Սերժ Սարգսյանի քաղաքականության արդյունքում այսօր կա ստորագրված «ճանապարհային քարտեզ», ի տարբերություն որոշ երկրների: Նա նաև հույս հայտնեց, որ 2014-ի առաջին կիսամյակում ԱԺ-ն կքննարկի, ու Հայաստանը կդառնա ՄՄ անդամ:
«Եթե մարդկանց ուրախացնում է, որ Ուկրաինայում իրար ծեծում են, իրար դեմ են դուրս գալիս ու անկարգություններ են լինում, դա այդ մարդկանց կարծիքն է: Ես մի բան գիտեմ, որ պետության կայացման գրավականը կայունությունն ու խաղաղությունն է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նրա համոզված է, որ ՄՄ անդամակցությունը բխում է Հայաստանի տնտեսական շահերից: