|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Օրեր առաջ ձերբակալվել է ԱՄՆ քաղաքացի «Մեթալ Փրինս» ընկերության ղեկավար Սերոբ Տեր-Պողոսյանը: Նրա հանդեպ մեղադրանք է առաջադրվել սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու համար` համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի:
Փորձեցինք տեղեկանալ, թե ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը միջոցներ ձեռնարկո՞ւմ է իր քաղաքացու գործով հետաքննությունն անաչառ անցկացնելու ուղղությամբ, եւ Սերոբ Տեր-Պողոսյանը կամ նրա ընտանիքը դիմե՞լ են դեսպանատուն` փաստաբանական կամ այլ տեսակի աջակցություն ստանալու համար:
ԱՄՆ դեսպանատան հանրության հետ կապերի մասնագետ Թագուհի Ջահուկյանից ստացանք հետեւյալ պատասխանը. «ԱՄՆ դեսպանատունը ծանոթ է պ. Տեր-Պողոսյանի ձերբակալության մասին պատմող հրապարակումներին: Մենք, սակայն, այդ հրապարակումները չենք կարող մեկնաբանել` ելնելով անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքի նկատառումներից»: